Դատապարտյալի հանձնուքում՝ շոկոլադե կոնֆետների մեջ, հայտնաբերել են կասկածելի զանգված

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 15,  24 News

կոնֆետ

2022 թվականի փետրվարի 13-ին՝ ժամը 22:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները անձնական զննության արդյունքում դատապարտյալ Գ. Հ.-ի մոտից հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 0,48 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված:

ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ երկու օր անց՝ փետրվարի 15-ին, նույն հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձ Հ. Վ.-ի անվամբ բերված հանձնուքը, ինչի արդյունքում հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետների միջից հայտնաբերել են 3 հատ սև, կոշտ, կասկածելի զանգված՝ ընդհանուր 9,8 գրամ քաշով:

Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

 --00—ՄՀ