Արցախի ՊԲ-ն հերքում է․ հայկական կողմը չի կարկել Շոշում և Թաղավարդում ադրբեջանական դիրքերի վրա

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 21,  24 News     

պբ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, համաձայն որի, ՊԲ  ստորաբաժանումները  փետրվարի 20-ին  և 21-ին կրակ են բացել Շոշ և Թաղավարդ  գյուղերի հարակից տարածքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: 

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մեջ շարադրված փաստերն ամբողջովին կեղծ են:  Հրադադարը նշված հատվածում իրականում խախտել են ադրբեջանական ստորաբաժանումները՝ անկանոն կրակ բացելով ՊԲ դիրքերի ուղղությամբ:  Հրադադարի խախտման հետևանքով տուժածներ և նյութական վնասներ չկան, փոխանցում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ 

Ադրբեջանական ստորաբաժանումների կողմից հրադադարի խախտման փաստի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

--00—ՄՀ