25-ամյա գյումրեցու խուզարկությամբ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 2, 24News

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տվյալն իրացրին փետրվարի 22-ի գիշերը: Ժամը մեկի կողմերը ապօրինի թմրանյութ պահելու, պատրաստելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Պարույր Սևակի փողոցից բերման ենթարկեցին 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի ծոցագրպանից հայտնաբերվեց ծխախոտի տուփ՝ չորացված, մանրացված, 10 գրամից ավելի զանգվածով:

Ըստ երիտասարդի` մարիխուանա թմրամիջոցն իրենն է, անցած տարվա սեպտեմբերին հումքը քաղել էր վայրաճ կանեփի թփերից:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

--00—ԼՄ