Հռոմի պապն առաքելական այցով ԿԺՀ եւ Հարավային Սուդան կժամանի ամռանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական այց կկատարի Կոնգոյի Ժողովրդական Հանրապետություն (ԿԺՀ) հուլիսի 2-ից մինչեւ 5-ը եւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 3-ին հայտնել է Սուրբ աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունին: «Պետությունների ղեկավարների եւ կաթոլիկ եպիսկոպոսների հրավերով Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաքելական ուղեւորություն կկատարի ԿԺՀ հուլիսի 2-ից մինչեւ 5-ը, այցելելով Կինշասա եւ Գոմա քաղաքներ, ինչպես նաեւ Հարավային Սուդան՝ հուլիսի 5-ից մինչեւ 7-ը»,-հաղորդել Է Բրունին:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը վաղուց է Հարավային Սուդան այցելելու ցանկություն հայտնել, անձամբ նպաստել է այդ երկրում հաշտությանը: Սակայն մինչեւ այժմ ուղեւորության համար պայմաններ չեն եղել։

--00—ՄՀ