Պաշտոնական այցով Հայաստանի կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News 

․

Պաշտոնական այցով ապրիլի 25-ին Հայաստան կժամանի Լիտվայի արտգործնախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը: 

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ապրիլի 26-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հանդիպումը: Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահի, ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ: 

--00--ԱՀ