Ուկրաինական պատվիրակությունն ուղղաթիռներով ժամանել է ՌԴ-ի հետ բանակցությունների անցկացման վայր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

տռռեգտեռգ

Ուկրաինական պատվիրակությունը ուղղաթիռներով ժամանել է Ռուսաստանի հետ բանակցությունների անցկացման վայր՝ Բելովեժսկայա Պուշչա։ Այս մասին դեպքի վայրից հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հայտնի է, որ Ուկրաինայի հետ բանակցություններում «ռուսական առաջարկների» բլոկը բաղկացած է ռազմատեխնիկական, հումանիտար-միջազգային և քաղաքական մասերից։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական, ռուսական կողմից գլխավոր բանակցող Վլադիմիր Մեդինսկին:

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

--00--ՍԳ