Մեկնարկել է ՌԴ–ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ փուլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

 

Մեկնարկել է ՌԴ–ի և Ուկրաինայի մասին բանակցությունների երկրորդ փուլը։

Այս մասին հայտնում է բելառուսական БелТА գործակալությունը։

Բանակցությունները տեղի են ունենում Բելառուսում, որտեղ ուկրաինական պատվիրակությունը ժամանել է ուղղաթիռներով։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։

--00--ՍԳ