ՌԴ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունների 3-րդ փուլը մեկնարկել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

բելառուս

Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցությունների երրորդ փուլը սկսել են Բելառուսում Բելովեժսկայա Պուշչայում՝  Ռուսաստանի դեսպանատանը։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս այլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

Փետրվարի 28-ին տեղի են ունեցել բանակցություններ, բանակցությունների 2-րդ փուլը նախատեսվում էր երեկ՝ մարտի 2-ին, սակայն ուկրաինական բանագնացները չեն կարողացել հանել բանակցության վայր ժամանակին, և բանակցությունները տեղափոխվել եմ այսօր։

--00--ՄՀ