Աղը մարդու ցանկությամբ էլ կարող են մոտեցնել, ի՞նչ խնդիր է, որ սեղանին դրված լինի. Լուսինե Բադալյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 4, 24News

«Աղի մասին նախագիծը դեռ պետք է քննարկել, թույլ կետեր կան, եթե մարդու ցանկությամբ կարող են աղը մոտեցնել, ի՞նչ խնդիր է, պետք է քննարկենք, հասկանանք՝ սեղանին աղ չդնելը կարո՞ղ է օգուտ տալ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով Առողջապահության նախարարության առաջարկած նախագծին, ըստ որի, հանրային սննդի վայրերում արգելվում է աղ դնել, այլապես կտուգանվեն:

Խոսելով Արցախի օկուպացված տարածքների մասին իշխող ուժի լռությանը՝ պատգամավորը նշեց. «Հայտնվել ենք տուրբուլենտ ժամանակահատվածում, էմոցիոնալ հայտարարությունները կարող են ծանր հետևանքներ ունենան: Մի քանիսն ուզում են Արցախի օկուպացված տարածքների մասին խրոխտ հայտարարություն անենք, բայց հետևանքների դեպքում մեզ են մեղադրելու»:

Մանրամասները՝ տեսանյութում։