Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Չինաստանի վարչապետին օդանավի կործանման կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

 

տռռեգտեռգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՉԺՀ վարչապետ Լի Կեցյանին Գուանսի նահանգում օդանավի կործանման կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի աշխատակազմը:

Հեռագրում նշված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ցավակցում եմ Ձեզ, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությանը և բարեկամ չին ժողովրդին՝ Գուանսի նահանգում «Չինաստանի արևելյան ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի կործանման կապակցությամբ:

Ցանկանում եմ զոհերի ընտանիքներին և հարազատներին տոկունություն և համբերություն՝ վերապրելու այս ծանր կորուստը»:

--00--ՍԳ