Արմեն Գևորգյանի պաշտպանը լքեց նիստերի դահլիճը․ դատարանը սանկցիայի կիրառման հարց է քննարկում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News

 

245

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանն, ի նշան բողոքի դատարանի գործողություններից, լքեց դատական նիստերի դահլիճը։ Խնդիրը կրկին մեղադրանքի պարզաբանմանն էր վերաբերում։ Ե՛վ պաշտպանը, և՛ Գևորգյանը պնդեցին, որ մեղադրանքի մեջ կան պարզաբանման ենթակա արտահայտություններ։ Սակայն դատարանը գտավ, որ մեղադրանքի էությունը պարզ է և որոշեց անցնել ապացույցների հետազոտման կարգին։
 
Ի նշան բողոքի՝ Լուսինե Սահակյանը լքեց դատական նիստերի դահլիճը, հայտարարելով, որ դատարանը չի կատարում օրենքով սահմանված իր պարտականությունները։ Նիստը նախագահող դատավորը որոշեց փաստաբանի նկատմամբ դատական սանկցիա կիրառել և հեռացավ խորհրդակցական սենյակ։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։00-ին։

--00—ՀԶ