Արցախում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ․ դասերը կլրացվեն 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

դպրոց

Արցախի Հանրապետության կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ եղանակային և ջեռուցման խնդիրներով պայմանավորված՝ նախադպրոցական, արտադպրոցական հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացը դադարեցված կմնա մինչև մարտի 26-ը ներառյալ։ 

Հանրակրթական, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում պարապմունքները լրացվելու են հաջորդող շաբաթ օրերին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում դասաժամերը բաշխվելու են մինչև ուսումնական պարապմունքների ավարտը։

--00—ԼՄ