Մեծ պահքի 5-րդ կիրակի օրը դատավորները նախաձեռնել են ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

ruben

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Շատ հետաքրքիր նախաձեռնություն՝ ՀՀ դատավորների միությունից: Մեծ պահքի 5-րդ կիրակին (այս տարի՝ մարտի 27-ին) Հայ Եկեղեցու օրացույցով կոչվում է «Դատավորի կիրակի», և ի նշանավորումն այդ օրվա խորհրդի՝ դատավորները նախաձեռնել են ուխտագնացություն դեպի Մայր Աթոռ։

Միանալ կարող են բոլորը (ոչ միայն դատավորները), և ես սիրով միանալու եմ։ Հուսով եմ՝ այլ միացողներ նույնպես կլինեն։ Հուսով եմ նաև, որ սա կդառնա լավ ավանդույթ։

Մեկնարկը՝ մարտի 27-ին ժամը 9:30-ին՝ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցու բակից»:

--00—ՀԶ