ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4137 խախտում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 28, 24News

 

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 21-ից 27-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4137 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 49 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 76, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 9 անձ։

45 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 24-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 5-ը՝ առանց համարանիշերի, 52-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 22 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

--00--ՍԳ