Նախագահականը դեռևս չի ստացել Փիլոյանին ԱԻ նախարարի պաշտոնից ազատելու միջնորդագիր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հասարակական

Նախագահականը դեռևս չի ստացել արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին պաշտոնից ազատելու միջնորդագիր։ Այս մասին 24News-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Առավոտյան Հակակոռուպցիոն կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, որ մեղադրանք է առաջադրվել Արտակարգ իրավիճակների նախարարին, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:

Քրեական գործով ևս 8 անձ ունեն մեղադրյալի, իսկ ավելի քան 10 անձ` կասկածյալի կարգավիճակ։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող քրեական գործով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար անձանց կողմից խոշոր ու առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաև խոշոր և առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու և այլ չարաշահումների վերաբերյալ»։

--00--ԿԿ