Ամբողջ Արցախում երեկվանից գազամատակարարումը վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

հասարակական

Ամբողջ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին 24News-ին հայտնեցին «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։

Ընկերության աշխատակիցը նշեց, որ մատակարարումը վերականգնվել է երեկվանից, իսկ դադարեցվել էր ապրիլի 1-ին ժամը 10։20-ին։

Ապրիլի 2-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ «Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը»: Հաջորդ օրը «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացրել էր, որ գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։

--00--ԿԿ