Արցախում առկա իրադրությունը մտահոգիչ է. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 4, 24News

3_17.thumb_.jpg

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման հետեւանքով ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնում են ԱԺ աշխատակազմից:

Ըստ ԱԺ փոխնախագահի` Ադրբեջանի քաղաքականությունը միտված է Արցախը հայաթափելուն:

Դեսպանը մտահոգիչ է համարել Արցախում առկա իրադրությունը:

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Մտքեր են փոխանակվել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության գործընթացի վերաբերյալ:

   
--00—ՀԶ