Ադրբեջանական վերահսկողության տակ անցած Փառուխի շուրջ իրավիճակը շարունակում է մնալ նույնը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

հասարակական

Իրավիճակն Արցախի Փառուխ գյուղի և Քարագլուխ բարձունքի շուրջ շարունակում է մնալ նույնը։ Այս մասին 24News-ին Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։ 

«Որևէ բան չի փոխվել, սպասում ենք հանգուցալուծմանը», - հավելեց ԱՀ նախագահի մամուլի խոսնակը։

Արցախի Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի շուրջ իրավիճակի մասին շարունակաբար տեղեկություններ հրապարակում էր Արցախի տեղեկավական շտաբը, սակայն մասնավորապես գյուղի մասին վերջին հրապարակումը եղել է մարտի 30-ին, 12։03-ին։

«Մարտի 29-30-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել և օպերատիվ-մարտավարական իրադրությունը փոփոխություն չի կրել՝ մնալով լարված: Ադրբեջանական զորքերը մնում են Քարագլխի վրա ամրացված նույն հենակետերում, և դիրքային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել: Արցախի Հանրապետության իշխանությունները ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ և դիվանագիտական տարբեր միջոցներով շարունակում են հետևողական աշխատանքները՝ ուղղված ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն և ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը», - նշված էր 8 օր առաջ հրապարակված հաղորդագրության մեջ։

Փառուխը մարտի 24-ից է անցել ադրբեջանական վերահսկողության տակ, ադրբեջանցիներն առանց կրակոցի են գրավել այն։ Գյուղի ողջ բնակչությունը շարունակցում է մոտակա գյուղերում մնալ՝ հիմնականում հարազատների տանը։ Ադրբեջանական դիրքերը մոտ 1 կիլոմետր էին հեռու գյուղից։ Քարագլուխ բարձունքը ռազմավարական նշանակություն ունի․ այնտեղի մի հովտից երևում են բոլոր բնակավայրերը՝ Ասկերանից մինչև Ստեփանակերտ։