«Մեգամոլ»-ի տարածքում ևս պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ ահազանգ է հնչել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News

հասարակական

Ապրիլի 8-ին, ժամը 15։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Մեգամոլ» առևտրի կենտրոնի տարածքում պայթուցիկ սարք է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացնում են տարահանման աշխատանքներ:

Ավելի վաղ պայթուցիկ սարքի առկայության մասին ահազանգեր են հնչել «Ռիոմոլ»և «Մետրոնոմ» առևտրի կենտրոններում։ 

--00--ԿԿ