Երևանում Զիփլայնից ընկնելու հետևանքով քաղաքացու մահվան դեպքի առիթով նյութեր են նախապատրաստում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

հասարակական

«Երազ» այգու տարածքում գործող զիփլայնից քաղաքացու վայր ընկնելու և մահվան դեպքի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

«Արմենպրես»-ին այդ մասին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից:

Այլ մանրամասներ ոստիկանությունից չհայտնեցին: 

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ  ապրիլի 10-ին դժբախտ դեպք է տեղի ունեցել Թբիլիսյան խճուղում գործող «Երազ» այգու տարածքում: Քաղաքացին վայր էր ընկեր մոտ 7 մետր բարձրություն ունեցող զիփլայնից և մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: