Լրագրողի հավատարմագրումը պետական մարմինը կարող է դադարեցնել, եթե խախտվեն կարգապահական կանոնները

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

արթուր

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ, լրագրողական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, պատգամավոր Լիլիթ Մինասյանի հետ շրջանառության մեջ ենք դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծ։

Ըստ նախագծի պետական մարմիններում լրագրողների հավատարմագրումը կարող է դադարեցվել պետական մարմնի կողմից, եթե խախտվել են աշխատանքային գոտում գործող կարգապահական կանոնները։

Այսօր գործող կարգավորմամբ մի կողմից պետական կառույցը սահմանում է լրագրողի հավատարմագրումը դադարեցնելու հիմքերը, սակայն գործնականում չի կարող հավատարմագրման դադարեցման հիմքերի առկայության դեպքում որեւէ կերպ դադարեցնել լրագրողի հավատարմագրումը, քանի որ անհրաժեշտ է հավատարմագրման ներկայացրած լրատվական գործունեություն իրականացնողի դիմում:

Այս նախագծով լրացվում է օրենքում առկա բացը»։

--00—ԼՄ