ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News
Ուկրաինայի իշխանությունները հրաժարվել են Ստամբուլում ռուսական կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, ինչի հետևանքով իրավիճակը մտել է փակուղի։ Այդ մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանի նախագահը նաև հայտարարել է, որ իշխանությունները չեն պատրաստվում ոչինչ թաքցնել «Ուկրաինայում ընթացող հատուկ ռազմական գործողությունից և ամեն ինչ օբյեկտիվորեն լուսաբանում են»։
«Հատուկ ռազմական գործողությունն ընթանում է ծրագրվածի համեմատ, Զինված ուժերի Գլխավոր շտաբն ամեն ինչ անում է, որպեսզի հասնի նպատակներին նվազագույն կորուստներով», - հավելել է նա։