Ռուսաստանն և ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են կատարել Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

1643700339.png

Անկարայի հետ համագործակցությամբ Թուրքիայում փոխանակել են ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի նախկին զինծառայող Թրևոր Ռիդին և ռուս օդաչու Կոնստանտին Յարոշենկոյին։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Ռիդն ու Յարոշենկոն Թուրքիա են ժամանել գրեթե միաժամանակ։ Նշվում է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի ներկայացուցիչները փոխադարձաբար հաստատել փոխանակվողների ինքնությունը, ապա տեղի է ունեցել փոխանակությունը: 

Նշենք, որ Ռիդը Ռուսաստանում բանտարկվել է 2019 թվականի օգոստոսի 15-ին՝ Ռուսաստանում ոստիկանության հետ ծեծկռտուքից հետո և այնուհետև դատապարտվել ինը տարվա ազատազրկման՝ ռուս ոստիկանների կյանքին և առողջությանը վտանգ սպառնալու համար։ 

Իսկ Ռուսաստանի քաղաքացի Յարոշենկոն ձերբակալվել է 2011 թվականին Լիբերիայում և տեղափոխվել ԱՄՆ` մեղադրվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ, և դատապարտվել 20 տարվա ազատազրկման: 

--00--ՀԶ