Սյունիքում բախվել են Mercedes-ն ու ВАЗ 21099-ը.մահացածի դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

․

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 20:50–ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին դեմ դիմաց բախվել են Mercedes և ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով  ВАЗ 21099-ի վարորդը, ով Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանն էր, տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս բերելու համար  ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Օպերատիվորեն ժամանել է նաև  Կապանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել Mercedes-ի վարորդին,  սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:

Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են Mercedes-ի վարորդի  ինքնությունը:

--00--ԱՀ