Չալաբյանի կալանավորման որոշումը բացարձակ անհիմն է․ անհապաղ վերաքննիչ բողոք կներկայացնենք․ պաշտպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

1652682094_1897448.jpg

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «5165» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի պաշտպան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ստացել ենք Ավետիք Չալաբյանի կալանավորման որոշումը:

Այն բացարձակ անհիմն է ու չպատճառաբանված: Անգամ պաշտպանական կողմի մի շարք դիրքորոշումների, ինչպիսիք են օրինակ` հուլիսի 1-ից հանցակազմի վերացումը, նյութական շահագրգռվածության հասցեատեր երկրորդ անձի բացակայությունը, քննությունից խուսափած չլինելը, ընդհարապես անդրադարձ չկա: Կրկնում եմ` ընդհանրապես:

Որոշումն իրենից ներկայացնում է ընդամենը քննիչի միջնորդության արտագրություն (copy-paste)` պնդումներ, որոնց հիմնավորումները բացակայում են:

Բնականաբար անհապաղ կերպով վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու:

Առավել մանրամասն կանդրադառնանք առաջիկայում»:

--00--ՀԶ