«Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են բողոքի ակցիաները․ ո՞ր հատվածներից են մեկնարկել երթերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

1
«Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից կրկին փողոցներ է փակել։ Ընդդիմադիրները Երևանի մի քանի հատվածներում երթ են իրականցնում՝ այդ կերպ նաև փողոցների երթևեկությունը դժվարանցանելի կամ ամբողջությամբ կաթվածահար դարձնելով։   

Նշենք, որ ժամը 08։00-ից երթ է նախատեսվում Գարեգին Նժդեհի հրապարակից, Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու, Սասունցի Դավիթ արձանի մոտից, Նոր Նորքի երկրորդ զանգվածից, 15-րդ թաղամասից, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից։

--00—ԼՄ