Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ քննարկել գերիների փոխանակման հարցը. Ավստրիայի կանցլեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Նեհամեր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ավստրիայի կանցլեր Կարլ Նեհամերի հետ քննարկել է պարենային անվտանգության և գազի մատակարարման հարցերը։

Ռուսաստանի նախագահը Նեհամերին ասել է, որ մատակարարումների դժվարությունների համար Մոսկվային պատասխանատվության ենթարկելու փորձերն անհիմն են։ 

Կրեմլի ղեկաբարի խոսքով, այդ խնդիրներն առաջացել են Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների պատճառով։

Պուտինն ընդգծել է, որ Կիևը սաբոտաժի է ենթարկում Ռուսաստանի հետ բանակցությունները։ Բացի այդ, ՌԴ առաջնորդը վերահաստատել է Ռուսաստանի հանձնառությունը՝ դեպի Ավստրիա գազի մատակարարման պայմանագրային պարտավորությունների կատարման առնչությամբ։

Նեհամերը բանակցություններից հետո ասել է, որ Պուտինը պատրաստ է Ուկրաինայի հետ ակտիվորեն քննարկել գերիների փոխանակման հարցը։

--00--ԱԱ