Իշխան Սաղաթելյանն իր տղությունը պետք է ապացուցի, նոր խոսա տղությունից․ ՔՊ-ական պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

«Ընդդիմությունը չի կարողանում ձևակերպել, թե ինչ խնդրի շուրջ է հավաքվում, իրենց կեղծ օրակարգին ժողովուրդը չի հավատում»,- այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը:

Անդրադառնալով ընդդիմության պահանջով հունիսի 3-ին նշանակված արտահերթ նիստին՝ պատգամավորը նշեց, որ ընդդիմությունն իրեն սպառել է փողոցում և ուզում է վերադառնալ խորհրդարան։

Նա, այնուամենայնիվ, չպարզաբանեց՝ ՔՊ-ն կմասնակցի՞ արտահերթ նիստին, թե՞ ոչ:

Անդրադառնակով ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանը, որ արտահերթ նիստին գալու են իրենց օրակագով, և «եթե իշխանությունը տղա է, թող գա», պատգամավորը նշեց. «Իշխան Սաղաթելյանն իր տղությունը պետք է ապացուցի, նոր խոսա տղությունից»: 

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր