Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Երևանի կառույցի հետ քննարկել է դիմադրության կազմակերպման աշխատանքները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News

Քաղաքական

Հունվարի 13-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն այս տարվա առաջին հանդիպումն է ունեցել ՀՅԴաշնակցության Երևանի կառույցի մի խումբ ընկերների հետ։

ՀՅԴ-ից հայտնում են, որ հանդիպման ժամանակ ներկայացվել են առկա քաղաքական իրավիճակն ու մարտահրավերները, Դիմադրության կազմակերպման աշխատանքների ընթացքն ու անելիքները:

Սաղաթելյանը պատասխանել մասնակիցների  հարցերին, լսել նրանց առաջարկները։

--00--ԿԿ