15:00-ին լինելու ենք Բաշ Ապարանում ու ավտոերթով շարժվելու Երևան․ Գեղամ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 28, 24News

1

ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրառում արել.

«Սերունդնե՛ր, դուք Ձեզ ճանաչեք Սարդարապատից... Շնորհավո՛ր մեր մեծագույն տոնը, Հայոց Պետականության վերականգման օրը:

Հիմա հայկական զույգ պետականությունները պաշտպանելու մարտահրավերի առաջ ենք կանգնած:

Չենք ընկրկում, նահանջում, գնում ենք առաջ:

18:00 Ֆրանսիայի հրապարակում հայահավաք հանրահավաք: Մինչ այդ 15:00 լինելու ենք նաև Բաշ Ապարանում՝ հարգանքի տուրք մատուցելու զորավար Դրոյի  հիշատակին ու ավտոերթով շարժվելու Երևան»։

--00—ԼՄ