Երևանում բախվել են Mazda-ն ու Opel-ը. 3 վիրավորներից երկուսը անչափահաս եղբայրներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 31, 24News

․

Երևանի Ռոստովյան և Մուրացան փողոցների խաչմերուկում մայիսի 24-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, բախվել են Երևանի բնակիչներ, 39-ամյա Մարտին Մ.-ի վարած Mazda մակնիշի և 63-ամյա Միքայել Հ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով Mazda-ի ուղևոր, 10-ամյա Ալբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մուրացան» բժշկական կենտրոն, որտեղից էլ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր, 6-ամյա Հակոբ Մ.-ն տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Opel-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 41-ամյա Վահագն Ս.-ն տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վիրավոր անչափահասները  Mazda-ի վարորդի  երեխաներն են:

--00--ԱՀ