Սիս գյուղում հրդեհ է բռնկվել․ հրդեհը մարել է 2 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News

1

Հունիսի 7-ին՝ ժամը 12։53-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի Գարեգին Նժդեհի փողոցում այրվում է անասնագոմ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։13-ին, մարվել՝ 13։33-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (16 քմ)։

--00—ԼՄ