ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստը տեղի կունենա հունիսի 10-ին Երևանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 7, 24News

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների արտաքին գործերի նախարարների հերթական նիստում քննարկվելու է միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցն ու դրա ազդեցությունը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա:

Այս մասին ասվում է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ:

ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստին, որը հունիսի 10-ին տեղի է ունենալու Երևանում՝ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ, մասնակցելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

--00--ԱՀ