«Արմենիա» ԲԿ–ից փախուստ կատարած կալանավորը նախկինում 9 անգամ դատապարտված է եղել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 18, 24News

Thumbnail

«Արմենիա» բժշկական կենտրոնից այսօր՝ փետրվարի 18–ին փախուստի դիմած կալանավորը նախկինում 9–ամգամ դատապարտված է եղել։

Այս մասին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1974թ. ծնված, նախկինում 9 անգամ դատապարտված Հայկ Վաչեի Գալստյանն, ով քաղաքացիական հիվանդանոցում գտնվում էր ստացիոնար բուժման մեջ, փախուստի է դիմել հիվանդասենյակի պատուհանից։

Հ. Գալստյանը ներկայումս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով)։