Բասկետբոլի SADA CUP.  Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԻՆԻՍԻ 25, 24News

289499956_570457761217106_6446209481005905630_n-750x375.jpg

Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այսօր մեկնարկել է SADA CUP բասկետբոլի միջազգային մրցաշարը: Այս մասին գրում է armsport.am-ը։

Մրցաշարի իր առաջին խաղում Հայաստանի հավաքականը մրցում էր ԱՄՆ-ի թիմի հետ ու 94։59 հաշվով հաղթանակ տարավ։

Հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը, որին մրցանակը հանձնեց Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Զոհրաբյանը։

Մեր ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին՝ մրցելով Իրանի հետ։

Հիշեցնենք՝ մրցաշարը պետք է մեկնարկեր 17:00-ին նախատեսված Իրան-Սիրիա խաղով, սակայն Իրանի հավաքականի չվերթի հետաձգման պատճառով այդ խաղը հետաձգվել էր և կանցկացվի հունիսի 24-ին:

--00—ՀԶ
 

Տեսանյութեր