Twitter-ում ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16-եր վաճառելու դեմ արշավ է սկսվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 1, 24News

աշխարհ

Twitter սոցցանցում #NoJetsForTurkey (Թուրքիայի համար կործանիչներ չկան) վանդակապիտակով (հեշթեգ) արշավ է սկսվել ԱՄՆ-ի կողմից Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու դեմ։

Թուրքական պետական TRT Haber-ի փոխանցմամբ՝ արշավին աջակցում են այնպիսի խմբեր, ինչպիսիք են Հելլենա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը, Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը, Կիպրոսի համար արդարադատության միջազգային համակարգման կոմիտեն և այլն։

Արշավի շրջանակներում կարճ ժամանակում բազմաթիվ գրառումներ են արվել Twitter-ում։ Դրանցում օգտատերերը պիտակում են ԱՄՆ-ում որոշում կայացնողներին՝ նշելով, որ խնդրահարույց է լինելու Անկարայի կողմից նոր ռազմական ինքանթիռների գնումը։

Հիշեցնենք, որ Մադրիդում  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած  հանդիպումից հետո հայտարարել էր, որ պետք է F-16-եր վաճառեն Թուրքիային։ «Անհրաժեշտ է, որ կոնգրեսը հավանություն տա, մենք դա կարող ենք հաջողել»,-ընդգծել էր նա։

--00--ՏՏ

Տեսանյութեր