Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ լինի Հայաստան-Իրան սահմանի արգելափակման քաղաքականություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News

նկար

Թեհրանում կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը Իրանի բարձրագույն ղեկավար Ալի Խամենեիի հետ, գրում է «Ալ Ջազիրա»-ն։

Ըստ աղբյուրի՝ Խամենեին և Էրդողանը քննարկել են նաև 2020-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմը։ Այս համատեքստում Իրանի գերագույն առաջնորդը զգուշացրել է, որ եթե լինի Հայաստանի հետ Իրանի սահմանների արգելափակման քաղաքականություն, Իսլամական Հանրապետությունը դա թույլ չի տա, քանի որ այդ սահմանն արդեն մի քանի հազար տարի է՝ տարանցիկ օղակ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

--00—ԼՄ