Քննարկվել են հյուպատոսական ոլորտում ՀՀ-ի և Ղազախստանի համագործակցությանն առնչվող հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 21, 24News

․

Ս.թ. հուլիսի 21-ին Ղազախստանում Հայաստանի դեսպան Արմեն Ղևոնդյանը հանդիպեց Ղազախստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ադիլ Տուրրսունովի հետ։

Հանդիպմանը դիտարկվել են Մերձավոր և Միջին Արևելքում, ինչպես նաև Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում զարգացումներին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մտքեր են փոխանակվել մի շարք պետությունների հետ Հայաստանի և Ղազախստանի հարաբերությունների շուրջ։

Քննարկվել են նաև հյուպատոսական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել 1993 թվականի հունվարի 22-ի ստորագրած Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթների իրականացման հարցերին։

--00--ԱՀ