Վերմիշյանի առողջական վիճակը մնում է անորոշ. գլխապտույտներն ու փսխումները հաճախակիացել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 30, 24News

վերմիշյան

Վահագն Վերմիշյանի առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է՝ չի ապահովվում նրա բժշկական հետազոտությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Վերմիշյանի փաստաբանը՝ Ալեքսանդր Կոչուբաևը:

«Դուրս եկա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որտեղ եկել էի տեսակցելու Վահագն Վերմիշյանին: Առողջական վիճակը շարունակում է մնալ բարդ և անորոշ, քանի որ արդեն 5 օր է՝ չի ապահովվում Վ. Վերմիշյանի բժշկական հետազոտությունը, իսկ Վ. Վերմիշյանի գլխապտույտները և փսխումները հաճախակիացել են: Սրան, եթե գումարենք դատավոր Մնացական Մարտիրոսյանի նշանակած դատական հաջորդ նիստը (հոկտեմբերի4) կարող ենք արձանագրել, որ Վահագն Վերմիշյանի կալանավորումը արդեն, իսկ վերածվել է պատժի:

Վահագն Վերմիշյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ իր քրեական գործը քաղաքական հետապնդում է»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում:

--00—ԼՄ