Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍ, 24News

Իշխան Սաղաթելյան

Երեկվանից օպերատիվ կապի մեջ եմ Արցախի քաղաքական ուժերի, պետական տարբեր օղակների ներկայացուցիչների հետ: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։ 

«Իրավիճակն իրականում շարունակում է մնալ լարված և ծայրաստիճան վտանգավոր:

Ակտիվ աշխատանքային կապի մեջ եմ Բրյուսելի Հայ Դատի գրասենյակի հետ, որը շուրջօրյա աշխատանք է իրականացնում միջազգային գործընկերների հետ:

Ցավոք, իրականություն են դառնում մեր վատթարագույն կանխատեսումներն ու նախազգուշացումները:

Դավադիր պայմանավորվածության արդյունքում ընթանում է Արցախի ամբողջական զինաթափման, Հայաստանի հետ Լաչինի միջանցքի միջոցով հուսալի ցամաքային կապի խոչընդոտման և որպես այս ամենի հետևանք Արցախի հայաթափման գործընթացը:

Այս վտանգների մասին բարձրաձայնել ենք նոյեմբերի 9-ից սկսած. սրանց իշխանության մնալու դեպքում ամեն օր ունենալու ենք նոր կորուստներ:

Կրկնում եմ, Նիկոլով կա 2 ճանապարհ. կա´մ նոր պատերազմ, կա´մ նոր կապիտուլյացիա:
Սա խաղաղության փաթեթավորմամբ հայրենազրկում է:

Ստեղծված իրավիճակից միակ ելքը շարունակում է մնալ այս իշխանության օր առաջ հեռացումը», - նշել է նա: 

Մի հարցրեք` ընդդիմությունը ու՞ր է. ընդդիմությունն իր տեղում է: Պատրաստ եղե´ք ցանկացած սցենարի», - նշել է նա։