ԵՐԵՎԱՆ, Օգոստոսի 10, 24News
Եթե Ուկրաինայում կառուցվի թուրքական «Bayraktar» անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարան, այն անմիջապես կհայտնվի ապառազմականացման թիրախում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը։
«Նման օբյեկտի ստեղծումը միայն կերկարաձգի ուկրաինացիների տառապանքները, բայց չի օգնի խուսափել հատուկ ռազմական գործողության նպատակներից»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Ուկրաինայում «Բայրաքթար» ԱԹՍ-ների գործարան կառուցելու մտադրությունը:
Պեսկովի այս հայտարարությունը թուրքական մամուլը որակել է «որպես Թուրքիային ուղղված սպառնալիք»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայում Ուկրաինայի դեսպանը հայտարարել էր, որ թուրքական «Bayraktar» ընկերությունը Ուկրաինայում կկառուցի անօդաչու սարքերի արտադրության գործարան։
--00--ԶՀ