Այն, որ իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրողներից է նաև Վահե Հակոբյանի եղբայրը, զրպարտություն է

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News

f6204c760318b3_6204c760318fa.thumb_.jpg

Մամուլում շրջանառվում է իրականության հետ աղերս չունեցող տեղեկություն առ այն, թե իբր Կառավարությանը բաժնետոմս նվիրած ընկերության բաժնետերերից մեկը Վահե Հակոբյանի եղբայրն է: Սա ակնհայտ զրպարտություն է, որը բացառապես նպատակ է հետապնդում արատավորել Վահե Հակոբյանին՝ նրա անունը շաղկապելով կեղծ երևույթների հետ:

Այս մասին «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել․

«Մշտապես փորձելով զերծ մնալ շինծու և անպատասխանատու հայտարարություններին­ արձագանքելու մոտեցումից՝ այնուամենայնիվ, իրադարձությունները վկայում են, որ նման իրավիճակներում ու հատկապես նման զրպարտության պարագայում իրավական մեխանիզմներին ապավինելը դառնում է անհրաժեշտություն»:

--00—ԶՀ