Ողջունելով ՄԽ դեսպանների՝ Շուշի չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք՝ հակամարտությունը ավարտված չէ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 27, 24News

Թովմասյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հայտարարություն է տարածել.

«Իշխանությունն ու ընդդիմությունը մի ամբողջական մարմին են։ Ինչքան էլ մեզ մաշեն պատերազմներով, այս սուրբ հողում ապրել և ապրելու են մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արժանի է ուշադրության և հարգանքի։ Արցախի Հանրապետությունը ամենքիս մեջ է, և եթե յուրաքանչյուրս արժանապատիվ աշխարհատարածքը փնտրենք ու հայտնաբերենք, ոչ ոք չի կարող մեզ ստիպել ապրել իրենց պարտադրված երկրում։

Մինսկի խմբի համանախագահ երկրներ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանները մերժել են Ադրբեջանի կառավարության՝ Շուշի այցելելու հրավերը և դրանով շարժել Բաքվի իշխանությունների անթաքույց զայրույթը։

Ողջունելով Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների օկուպացված տարածք չայցելելը՝ ևս մեկ անգամ համոզվում ենք, որ հակամարտությունը ավարտված չէ և բացառապես քաղաքական լուծում է պահանջում ԵԱՀԿ Մինսկ-ի խմբի հովանու ներքո»,-ասվում է հայտարարությունում:

--00—ԼՄ