«Նիկոլ դավաճան» ասողների երեխաներն ազատվում են բանակից, 24 մլն վճարելու դեպքում կոռուպցիա չի լինի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News

ՔՊ որոշ գործընկերներ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեցին, որ  «խաղաղության պայմանագիրը» պետք է շուտ կնքել, բայց ես լավատես չեմ, որ այն կկնքվի մոտ ապագայում, առանց սահմանազատման հնարավոր չէ խաղաղություն հաստատել։ Խմբակցությունում տեսակետները տարբեր են նաև այն հարցի շուրջ, թե «խաղաղության  պայմանագրի» մեջ Արցախի մասին խոսք լինի, թե՝ ոչ: Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով օրեր առաջ ՔՊ խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մանրամասներին:

Անդրադառնալով ՊՆ-ի կողմից ներկայացված նախագծին, ըստ որի՝ 24մլն դրամ վճարելու դեպքում կարող են զինվորական ծառայության անցնել չորսուկես ամիս՝ Աղազարյանը նշեց, որ հիմա էլ հարուստներն իրենց երեխաներին գումարով բանակից ազատում են․ նախագծի ընդունման դեպքում կոռուպցիան կկանխվի: «Նիկոլ դավաճան» ասողներն իրենց երեխաներին ազատում են բանակից, օրենքը ընդունվել է, որ կոռուպցիա չլինի»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ