Փաշինյանի վրայից հանվում է մեղքը, և մեղավորներ են կարգվում զինվորականները. Անդրիաս Ղուկասյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Փաշինյանի վրայից հանվում է մեղքը, և մեղավորներ են կարգվում զինվորականները։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ Անդրիաս Ղուկասյանը։

Ղուկասյանի համոզմամբ, խախտվում է զինվորական հիերարխիան, այսինքն բարձրագույն հրամանատարությունը պատասխանատվություն է կրում գումարտակի և գնդի հրամանատարների բացթողումների համար։

Բացի այդ, ըստ Ղուկասյանի ի լուր աշխարհի հայտարարվում է, որ ՊԲ-ն, փաստորեն, ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն է, իսկ սա կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ, օրինակ՝ Հայաստանին մեղադրեն ինտերվենցիայի մեջ։

--00--ԱՀ