«Սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք». Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Մենք մեր ընտանիքի անդամներին պետք է ասենք՝ գիտեք ինչ՝ հանուն հայրենիքի, եթե մեզ հետ բան պատահի, սուգը՝ սուգ, բայց դուք ոչ թե ողբացեք, այլ հպարտացեք մեզանով, ոչ թե ատելությամբ լցվեք նրանց նկատմամբ, ովքեր ապրում են, այլ դա դիտարկեք որպես մեր զոհողության նպատակ»,- այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյնաը նշեց, որ 44-օրյա պատերազմից հետո իրեն հազարավոր հարցեր են ուղղել՝ «ի՞նչ ես արել պատերազմը կանգնեցնելու համար», բայց ոչ մեկը չի հարցրել՝ «իսկ որևէ բան արե՞լ ես պատերազմը հաղթելու համար»։

«Ես սպասում էի, բայց ոչ մի հարց։ Բոլորն իմացել են, որ ինչ-որ մի պահի պատերազմ է լինելու, ասել են՝ «դե կլինի, կկանգնեցնենք»։ Ո՞նց, ո՞նց պիտի կանգնեցնեք, եթե դու այդ կամքը չունես ու այդ կամքն ապահովող ինստիտուտ չես կառուցել», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

--00--ԱՀ