Հակառակորդը ստանում է արժանի պատասխան. փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է. ՀՀ ՊՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 14, 24News

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին ժամը 12։00-ի դրությամբ։

ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի ներկայացմամբ՝  հակառակորդը ստանում է արժանի պատասխան. փոխհրաձգության ինտենսիվությունը էապես թուլացել է։

Նա նայտնում է նաև, որ այս գիշեր ադրբեջանական ԶՈՒ-ն, թիրախավորելով ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները, կիրառել է հարվածային ԱԹՍ-ներ, իսկ առավոտից սկսել նաև ինտենսիվ հրետակոծություն, մասնավորապես՝ թիրախավորելով Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերն ու սահմանամերձ բնակավայրերը։ 

--00—ԶՀ