Նախօրեին Սրաշենի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների հետևանքով հայկական կողմը 1 վիրավոր ունի

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21, 24News

45

Երեկ երեկոյան Սյունիքի մարզի Սրաշեն բնակավայրի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցների հետևանքով հայկական կողմը մեկ վիրավոր ունի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ին հայտնում է Ներքին Հանդ բնակավայրի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը:

Գյուղապետի տեղեկություններով՝ վիրավորում ստացածը Երկրապահ կամավորականների միությունից է, թեթև վնասվածքներ էր ստացել թշնամու կրակոցների հետևանքով, բայց հիմա վիճակը լավ է:

Խաչատուր Բաղդասարյանը նաև հայտնեց, որ այսօր Ներքին հանդում հրադադարը չի խախտվել, իրավիճակը հանգիստ է:

--00—ԻԴ