ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News
Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնած հանդիպումների մասին մասնակիցներից մեկի մեկնաբանության նկատմամբ վերաբերմունք ավելի կոռեկտ կլինի հարցնել Մայր Աթոռից: «Փաստինֆո»-ի հետ զրույցում այսպես է արձագանքել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի երեկ հնչեցրած հայտարարությանը,որ իշխանությունների և ընդդիմության միջև Վեհափառի նախաձեռնած հարթակի անհրաժեշտությունը՝ Արցախի ու Հայաստանի նախկին նախագահների մասնակցությամբ, սպառված է:
Ինչ վերաբերում է Փաշինյանի ընտանեկան թերթում՝ ՀԺ-ում երեկ հրապարակված հոդվածին` որտեղ, հղում անելով «հավաստի աղբյուրին» և ի գիտություն Վեհափառ Հայրապետի, 3 նախագահների և փորձագիտական հանրության, ներկայացվել է Ադրբեջանի պահանջները Հայաստանից, ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքեցին.
«Անանուն աղբյուրներին հղումներ պարունակող հոդվածներ չեմ մեկնաբանում, որքան էլ դա հրապարակված լինի որևէ պաշտոնյայի ընտանեկան թերթում»:
--00--ԱՀ