Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը դատապարտում է հայ ռազմագերիների սպանությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

Без названия.jpg

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը հայտարարություն է տարածել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատժի վերաբերյալ․

«Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների նկատմամբ իրագործված մահապատիժը և կոչ է անում անհապաղ բացահայտել և պատժելու մեղավորներին։

Հունա-հայկական բարեկամության ընկերակցությունը ողջունում է Հունաստանի և Կիպրոսի Հանրապետությունների Արտաքին գործերի նախարարությունների դատապարտող հայտարարությունները և կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտելու Ադրբեջանի կողմից, Անկարայի աջակցությամբ իրագործված ռազմական հանցագործությունները, ինչպես որ դա երևում է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններից:

Հայաստանի Հանրապետության դեմ ուղղված Բաքվի վերջին ռազմական գործողությունները նպատակ ունեն ահաբեկելու հայ ժողովրդին և հնարավոր է հող նախապատրաստեն՝ Հայաստանի վրա ընդհանուր հարձակում իրագործելու համար: Հունաստանը և միջազգային հանրությունը պարտավոր են վերջ տալ այդպիսի ձգտումներին՝ թույլ չտալով ադրբեջանցիներին և վերջիններիս թուրք դաշնակիցներին ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը, որը սկիզբ է առել է 1895-1896 թվականներին՝ Սուլթան Աբդուլ Համիդից, շարունակվել է երիտթուրքերի կողմից՝ 1909 և 1915-1916 թվականներին և Մուստաֆա Քեմալի կողմից՝ 1922-1923 թվականներին»:

--00—ԶՀ